Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 700-ի, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժշկական ծառայությունները։
«Ավելի քան յոթ հարյուր մարդ վիրավորվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Շաբաթ կեսօրին Բանդար Աբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։
Ըստ իրանական մեկ այլ պետական գործակալության՝ Ֆարսի, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Բանդար Աբասից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա։
Իրանի ՆԳՆ-ը հանձնարարել է հետաքննություն անցկացնել։


























































































