Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. ինչ է կատարվում դեպքի վայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երևանում վիճաբանություն-ծեծկռտուք է եղել, որի ժամանակ հնչել է կրակոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր և վնասված «Mercedes»։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի կողային ապակին կոտրված։

Shamshyan.com-ի տվյալներով՝ դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն էլ պարզում է՝ արդյոք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կամ հիվանդանոց տեղափոխվածներ կան, թե ոչ։

«Mercedes»-ը քննիչի կողմից կնիքվեց և նրա հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս