Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, «Վրջին զանգ» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Ռոզա Դավթյանն ամուսնանում է։
Երեկ՝ ապրիլի 27-ին տեղի ունեցավ հարսանեկան արարողությունը։ Օրը հասարակ օր չէր ընտրված. այն դերասանուհու լուսահոգի հոր տարեդարձի օրն էր։
Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ Ռոզայի կողակիցը գործարար է։
Նշենք նաև, որ ուշագրավ էր դերասանուհու մուտքը եկեղեցի, քանի որ վերջինիս ուղեկցում էր հորեղբայրը՝ նախկին ԳՇ պետ Արթուր Դավթյանը։

Հավելենք, որ երեկոյի ընթացքում հարսնացուն զգեստափոխվել է երկու անգամ։ Եթե առաջին զգեստը շքեղ էր և զարդարված քարերով, ապա երկորդ զգեստն ավելի մինիմալիստ և նուրբ ոճ ուներ։






























