Ադրբեջանի և Իրանի միջև կապերի զարգացումը մեծ նշանակություն ունի։ Այս մասին AZTV հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղեւորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց և երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ և բարեկեցիկ կյանք»,-ասել է Պեզեշքիանը։


























































































