Այսօր՝ ապրիլի 28-ին, «Արթուն ենք» շարժումը ԱԺ-ում է լինելու։ Շարժման անդամները ԱԺ Բաղրամյան փողոցի ընդունարանում նամակներ են փոխանցելու ԱԺ բոլոր պատգամավորներին Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով։
Նշենք, որ այս ամենին մասնակցություն է ունենալու նաև հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով ArmLur.am-ի հետ զրույցում բազմիցս նշել է, որ ԱԺ պատգամավորները պետք է գնան իմպիչմենտի գործընթացին։
Հավելենք, որ նախաձեռնության ակցիան տեղի կունենա ժամը 14։00-ին։
Աննա Սրապիոնյան

























































































