ArmLur.am լրատվականին կրկին ահազանգում են Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչները: Նրանք հայտնում են, որ տեղացած անձրևից հետո նորից սողանք է նկատվել:
Ինչպես հայտնում են գյուղի բնակիչները առաջին անձրևից հետո, երբ սողանք է նկատվել, փրկարար ծառայությունից եկել ու էլեկտրոլարերն են հեռացրել, ավելորդ վնասներ չպատճառելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Գետամեջ գյուղի բնակիչները ArmLur.am-ին կրկին ահազանգել էին նույն խնդրով: Նրանք նշել էին, որ տեղացած անձրևներից հետո, դեռ աշնանից, գյուղի ճանապարհը գրեթե ամբողջությամբ փակվել է:
Նանիկ Աղասյան

























































































