Armenian text to speach

Պռոշյանցիներն ու քասախցիները հանդիպելու են ՏԿԵՆ փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները հանդիպում են ունենալու ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։ Այս մասին ArmLur.am-ին փոխանցել է Պռոշյան համայնքի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 25-ին Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին և պահանջում էին, որ համար 25 և 59 երթուղիները սպասարկող ավտոբուսները շարունակեն ճանապարհը մինչև իրենց բնակավայրեր։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ևս Քասախի ու Պռոշյանի բնակիչները հանդիպել էին կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն չէին ստացել այն պատասխանը, որը ակնկալում էին։

Նշենք, որ բնակիչների խոսքով՝ պռոշյանցիների խնդիրը բավարարվել է մասնակի, իսկ քասախցիների խնդիրը ընդհանրապես չի բավարարվել։

Հավելենք նաև, որ այսօրվա հանդիպումը կկայան ժամը 17։00-ին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս