Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կտրված փշալար, ոտնահետքեր․ Թուրքիայից Արարատի մարզի Ռանչպար գյուղ ով էր մտել. բացահայտում, անուն է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արարատի մարզի Ռանչպար գյուղ Թուրքիայից Հայաստան ներթափանցման դեպքով իրավապահները ուշագրավ բացահայտումներ են արել: Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայից Հայաստան ներթափանցման գործով կա մեղադրյալ։

Իսկ ինչ էր կատարվել 2024 թվականի դեկտեմբերին։

Հայ-թուրքական սահմանի Արարատի մարզի Ռանչպար գյուղի հատվածում տեղի էր ունեցել ենթադրյալ սահմանահատման դեպքը։ Վնասված փշալարն ու ոտնահետքերն էին կասկածներ հարուցել, որ Թուրքիայից Հայաստան ներթափանցման փորձ է եղել։ Հստակ չէր՝ ով կամ ովքեր են եղել, ու արդյոք հաջողվել է մտնել Հայաստան, թե ոչ։

2024 թվականի դեկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ օպերատիվ միջոցառումներ է իրականացնում։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության փոխանցմաբ՝ տվյալներ էր ստացվել, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի և Թուրքիայի սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձ է կատարվել: ԱԱԾ-ն նշել էր, որ ստացված տվյալների ստուգման կապակցությամբ իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Տեղացիներից ոմանք միջադեպի մասին դպրոցից էին տեղեկացել, զանգել են, կանչել՝ երեխաներին տուն տանելու։

Ռանչպարի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը հայտնել էր, որ ամբողջ խոսակցությունը սկսվել է այն պահից, երբ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի առավոտյան ուղեկալը նկատել է կտրված փշալար ու ինչ-որ ոտնահետքեր, բայց դա չի նպաստել, որ գյուղում ինչ-որ խուճապ լարվածություն լինի։

Եվ ահա այս մտահոգիչ դեպքից ամիսներ անց նոր մանրամասներ են ArmLur.am-ին հայտնի դարձել։ Մասնավորապես Սրապիոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապօրինի սահմանահատմամբ մուտք գործելու շուրջ նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունները չպարզված երկու քրդերի հետ և խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, 2024 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 00:00-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, վերջինների հետ խմբի կազմում, ապօրինի հատելով Արաքս գետը՝ անցել են հայկական կողմ, որից հետո որոշակի տարածություն ոտքով անցնելուց հետո հանդիպել են ինչ-որ մետաղական արգելապատնեշի, ինչը հաղթահարելուց հետո շարունակել են առաջանալ և ժամը 02:30-ից 03:30-ի սահմաններում, մոտենալով փշալարային արգելափակոցի և ինքնությունը չպարզված քրդի հորդորով անցել է որոշակի բացվածքի միջով, որից հետո միայնակ անցնելով որոշակի տարածություն, հայտնվել է Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում:

Սրապիոն Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հարց է առաջանում, իսկ ուր են Հայաստանի սահման մտած քրդերը, նախաքննական մարմինը որեւէ բան չի հայտնում, քանի որ, դատելով մեղադրական եզրակացությունից, դեռևս ինքնությունները պարզված չեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս