Armenian text to speach

«Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է». Իրանի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բաքու կատարած այցի ընթացքում ընդգծել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է։

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ադրբեջանում։ Հուսով եմ, որ մեր այցը և կնքվելիք համաձայնագրերը կդառնան մեկնարկային կետ երկու երկրների միջև ավելի ակտիվ համագործակցության համար, որպեսզի տարածաշրջանում ձևավորվի համապատասխան համագործակցության մոդել։

Մենք համոզված ենք, որ պետք է հարգել Ադրբեջանի ժողովրդի իրավունքները, և Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է, և մենք հարգում ենք այդ փաստը։ Մեր այցը ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,– հայտարարել է Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում։




Լրահոս