Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չես ուզում լսես», «Խոսե՛ք Դուք-ով». պռոշյանցիների ու քասախցիների հետ հանդիպման ժամանակ իրավիճակը լարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները հանդիպում են ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։ ՏԿԵ փոխնախարարը իր խոսքում նշեց, որ Երևանի տրանսպորտը չպետք է մտնի այլ բնակավայր։

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 25-ին Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին և պահանջում էին, որ համար 25 և 59 երթուղիները սպասարկող ավտոբուսները շարունակեն ճանապարհը մինչև իրենց բնակավայրեր։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ևս Քասախի ու Պռոշյանի բնակիչները հանդիպել էին կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն չէին ստացել այն պատասխանը, որը ակնկալում էին։

Նշենք, որ բնակիչների խոսքով՝ պռոշյանցիների խնդիրը բավարարվել է մասնակի, իսկ քասախցիների խնդիրը ընդհանրապես չի բավարարվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան

 




Լրահոս