
Այսօր ապրիլի 13-ին պարզ կդառնա` ով է Հայաստանի 13-րդ վարչապետը: ՀՀԿ-ի նախորդ ԳՄ-ի նիստի ժամանակ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Հայաստանի նոր վարչապետի անունը պարզ կդառնա ապրիլի 14-ին, սակայն այսօր լրագրողների հետ զրույցում Շարմազանովը հայտարարեց, որ օրվա փոփոխությունը զուտ տեխնիկական բնույթ է կրում:
Տեղեկացնենք, որ աստիճանաբար ՀՀԿ-ի գրասենյակ են ժամանում ՀՀԿ խորհրդի ու գործադիր անդամները:
Հ.Գ. Ի դեպ, ինչպես միշտ ներկա էր ՀՀԿ-ի տատիկը: