ՀՀԿ-ի նիստն արդեն մեկնարկեց: Ինչպես վաղօրոք հայտարարվել էր, այսօր` ապրիլի 13-ին, պարզ է դառնալու` ով է Հայաստանի հաջորդ վարչապետը:
Րոպեներ առաջ ժամանեց ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ում գլխավորությամբ էլ տեղի է ունենալու ՀՀԿ-ի գործադիրի ու խորհրդի նիստերը:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀԿ-ի նիստին մասնակցում է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կառավարության շենքից դուրս գալով ոտքով հասավ ՀՀԿ-ի գրասենյակ: