Armenian text to speach

Հերքում․ Անօրինական պահանջ ՋԻ ԹԻ ԲԻ ընկերությունից. ոչինչ չի հեռացվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«ՋԻ ԹԻ ԲԻ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ն միանգամից երկու հերքման տեքստ է ուղարկել Ժողովուրդ օրաթերթի խմագրությանը՝ ներկայացնելով նաև անօրինական պահանջ՝ հեռացնելու մեր հրապարակումը: Իսկ ինչի մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթը 16.04-ին հրապարակել է հետևյալը. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ մամուլում հայտնի «շիշ բռնողի» եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, որը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, դիրքավորվել է բիզնես դաշտում եւ իր իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ տանելու համար: Խոսքը «Ջի Թի Բի» ընկերության շահառու Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը լիազորել էր Նաիրի Սարգսյանին ձեռք բերել 5 միլիոն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր՝ նրա անունով գումար դուրս գրելով։ Նաիրի Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անունից, կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Այսինքն, այս նպատակով պետբյուջեից Սարգսյանին կանխիկ տրամադրվել էր 720 000 ԱՄՆ դոլար: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ գնված բաճկոններից եւ ոչ մեկը ՀՍՍ կենտրոնական բազա չէին մատակարարվել։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էին ՀՀ ՊՆ-ից։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս աշխատանքի է անցել GTB Holdings-ում, որը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել կրկին սկանդալային եւ ուշագրավ փաստերով։ Այդ ընկերությունը Կոմիտասի շուկայի սեփականաշնորհման եւ հյուրանոցային համալիրի կառուցման հեղինակն է, նաեւ «Կասկադի» կիսատ մնացած հատվածի կառուցումն է նրանց տրվել՝ ձեւական մրցույթով, միանձնյա որոշմամբ: «Կասկադի» վերակառուցումը զայրացրել է մասնագետներին, որոնք արշավ են սկսել՝ «Կասկադը» Գրիգոր Տեր-Զազարյանից եւ, փաստորեն, նաեւ Նաիրի Սարգսյանից փրկելու համար»։ Այս հրապարակման համար Նաիրի Սարգսյանի ներկայացուցիչը պահանջում է հրապարակել հետևյալ հերքման տեքստը.

«Նաիրի Սարգսյանը վարչապետից 44 պատերազմի ընթացքում 5 մլն ԱՄՆ դոլարի սպառազինություն գնելու որեւէ լիազորություն, հանձնարարություն չի ստացել, ՀՀ Պատպանության նախարարությունից որեւէ գումար չի ստացել, հետևաբար նաև որեւէ գումար չի յուրացրել: Բացի այդ, որեւէ մասնագետ որեւէ արշավ չի սկսել Նաիրի Սարգսայնից ,,կասկադը փրկելու,, ուղղությամբ, քանի որ վերջինս որեւէ առնչություն չունի ոչ «Կասկադի» հետ, ոչ էլ համայնքային որևէ գույք ոչնչացնելու փորձ կամ մտադրություն ունի, ինչպես նաև Նաիրի Սարգսյանը իր իշխանական կապերը որեւէ կերպ չի օգտագործում այդ թվում նաև իր գործատուի գործերը առաջ տանելու համար:»

Նախ մեջբերենք մամուլի հրապարակումներ, որոնք վկայում են այն մասին, որ Նաիրի Սարգսյանի անունը նախկինում հաճախ է հիշատակվել զրահբաճկոնների սկանդալի համատեքստում, բայց նրա հերքումները գտնել չկարողացանք. https://168.am/2022/01/20/1639897.html https://168.am/2021/06/20/1536408.html Իսկ ՊՆ-ն հերքել է զրահաբաճկոնների մատակարարումը https://arm.sputniknews.ru/20210306/PN-600-dolar-zrahabackom-haneluk-26704520.html Իսկ ինչ վերաբերում է մասնագետների արշավին, ապա Ճարտարապետների պալատը հանդես է եկել բաց նամակով պահանջել են կասեցնել Կասկադի վերակառուցման ծրագիրը՝ գործընթացը համարելով մտահոգիչ, կասկածելի https://www.facebook.com/armarchunion/posts/pfbid02DxhXV5qf9nDcBp7MyPkQfzQXcjhdrzappVLxicnQCyxSscg3TtBepU6nyzGxxFphl

Իսկ ինչ վերաբերում է Նաիրի Սարգսյանի իշխանական կապերը օգտաործելուն՝ հօգուտ Ջի Թի ԲԻ հոլդինգին, ապա դա լրագրողական ողջամիտ դատողություն է՝ հաշվի առնելով ընկերության թռիչքային հաջողությունները տարբեր բիզնես ոլորտներում՝ համեմատած նմանօրինակ մյուս ընկերություններին: Ղեկավարի հերքման պահանջը Նույն ապրիլի 16-ի հրապարակման մասով մի հերքման տեքստ էլ ապրիլի 22-ին ստացել ենք ստացել այս անգամ արդեն Ջի թի բի հոլդինգս ՍՊԸ-ի տնօրեն Տիրան Հակոբյանից և քաղաքացի Գրիգոր Տեր-Ղազարյանից: Բայց Ֆիդելիս ՍՊԸ տնօրեն, փաստաբան Վլադիմիր Գաբրիելյանը ավելի հեռու է գնացել և բացի հերքման պահանջից, երկրորդ կետով պահանջում է հեռացնել հրապարակումը օրաթերթից, կայքից և հրապարակային բոլոր հարակներից:

Հերքումը հետևյալն է. «16.04.2025թ Ժողովուրդ օրաթերթում և վերջինիս պաշտոնական էլեկտրոնային կայքէջում (https://armlur.am ) հրապարակվել է «Շիշ բռնողի» եղբայրն իր իշխանական կապերն օգտագործում է ի շահ գործատուի. «Ժողովուրդ» վերնագրով հոդվածը, որում տեղ են գտել Գրիգոր Տեր-Ղազարյանի և «Ջի Թի Բի հոլդինգս» ՍՊԸ-ի վերաբերյալ անճշտություններ պարունակող փաստացի տեղեկություննե: Հայտնում ենք, որ հոդվածը հեռացվել է օրաքերթի կայքէջից և հանրությանը հասանելի այլ աղբյուրներից, իսկ Գրիգոր Տեր-Ղազարյանի և Ջի Թի Բի հոլդինգս ՍՊԸ-ի վերաբերյալ դրանում արտացոլված փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը: «Ո՛չ Գրիգոր Տեր-Ղազարյանը, ո՛չ «ՋԻ ԹԻ ԲԻ ՀՈԼԴԻՆԳՍ» ՍՊԸ-ն որևէ անձի միջոցով հովանավորչության հասնելուն, կոռուպցիոն ճանապարհներով որոշակի առավելություններ ստանալուն ուղղված գործողություններ չեն կատարել, Կոմիտասի շուկան չեն սեփականաշնորհել, իսկ «Կասկադ» համալիրի շինարարության կապակցությամբ իրականացված մրցույթում հաղթողը ճանաչվել է օրենքով սահմանված կարգով հրապարակային մրցույթի շրջանակներում, չեն կատարել նաև իրենց վերագրվող « քրեական օրենսգրքով սահմանված հանցակազմ պարունակող կամ ապօրինի որևէ արարք, որոնք նկարագրված են եղել հոդվածում: Հայցում ենք ձեր ներողամտությունը օրաթերթում տեղ գտած ոչ ճշգրիտ տեղեկությունների տարածման համար:»

Իհարկե, որեւէ հրապարակում չի կարող հեռացվել կայքից, քանի որ այդ պահանջն անօրինական է և խոսքի ազատության ապօրինի սահմանափակման փորձ: Իսկ պատասխանի կամ հերքման իրավունքը անշուշտ իրացվելի է, որը և արվեց վերևում: Բայց այդուհանդերձ անհրաժեշտոըթյուն կա ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Կասկադի վերակառուցման ծրագրի մասով հանրության, մասնագիտական հանրույթի դժգոհությունն անասելի մեծ է և այդ դժգոհություններին անդրադարձել ենք և կանդրադառնանք նաև առաջիկայում: https://armlur.am/1464081/ Իսկ մնացած որակումները մեր հրապարակման մեջ տրված չեն, պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող ձևակերպումներ չկան, ուստի չկա նաև որեւէ միտում ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության ղեկավարի, որեւէ աշխատակցի կամ ընդհանրապես ընկերության նկատմամբ: Ժողովուրդ օրաթերթը առաջնորդվում է հանրային շահով, որն այս դեպքում առավել կարևոր է, քան որեւէ նախկին պաշտոնյայի կամ գործարար դարձած որեւէ մեկի ընկալումը մեր հրապարակումների մասին: Մենք շարունակելիու ենք զբաղվել լրագրությամբ՝ սպասարկելով բացառաապես ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ:




Լրահոս