Armenian text to speach

Ինչպես և ինչու 14 տարի առաջ քննադատության արժանացավ Արքայազն Ուիլյամի և Քեյթի հարսանեկան արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2011 թվականի այս օրը՝ ապրիլի 29-ին տեղի ունեցավ այդ ժամանակաշրջանի սպասված արարողությունը՝ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությունը։

Զույգն այսօր նշում է իրենց ամուսնության 14-րդ ամյակը։

Հարսանեկան արարողությունը բոլոր ժամանակների ամենաքննարկված թեման է։ Այս հանդիսավոր արարողությանն ականատես է եղել մոտ երկու միլիարդ մարդ աշխարհում՝ դարձնելով այն 21-րդ դարի ամենանշանակալի թագավորական հարսանիքներից մեկը։

Հարսանեկան այս արարողությունը համարվում է ժամանակակից թագավարության պատմության կարևորագույն արարողություններից մեկը, քանի որ միավորել է ավանդույթներն ու նորարարությունները։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վեսթմինսթերյան աբբայությունում, որը վայր է որտեղ տեղի են ունեցել 16 թագավորական հարսանիքներ՝ սկսած 1100 թվականից։

Հարսանեկան զգեստը չի վրիպել նորաձևության գուրուների աչքից, քանի որ Քեյթը կրել է Սառա Բերթոնի Alexsander McQueen-ի համար պատրաստված հարսանեկան զգեստը, որը դասականի ու ժամանակակիցի միաձուլումն է եղել։

Հարկ է նշել, որ Քեյթը խախտել է հարսանեկան ավանդույթները։ Խախտումը կապված է սանրվածքի հետ։ Սովորաբար թագավորական հարսանիքների ժամանակ հարսնացուի սանրվածքը պետք է լինի հավաքված, իսկ Քեյթի մազերը թափված էին։ Չնայած այդ աննշան խախտմանը, հարկ է նշել, որ Քեյթի սանրվածքը իրեն հաղորդել է ինքնատիպ տեսք։

Երիտասարդ զույգը երդման խոսքեր է արտասանել 1.900 հյուրերի մոտ և հարսանյաց հանդեսի ժամանա, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ, համացանցով և այլ լրատվամիջոցներով, ինչին էլ  հետևել է մոտ 2 միլիարդ հանդիսատես։ Լոնդոնի փողոցներում հավաքվել են արքայական զույգին տեսնել ցանկացող հարյուր հազարավոր մարդիկ։ Հարսանյաց հանդեսին հրավիրվածների շարքում էին Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմը և ճանաչված երաժիշտ Էլթոն Ջոնը։ Ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջորը։

Հարսանեկան արարողությունից հետո զույգը մասնակցել է կառքով երթի։ Երթը շրջել է Լոնդոնի փողոցներում, ինչն էլ մեծ ոգեվորություն է առաջացրել հանրության շրջանում։

Զույգն ունի նաև հարսանեկան տիտղոսներ, որը ստացել են ամուսնությունից հետ։ Զույգը ստացել է Քեմբրիջի դքսի և դքսուհու տիտղոսները, ինչն էլ խորհրդանշել է նրանց նոր կարգավիճակը թագավորական ընտանիքում։

Քեյթն ամենից շատն է արժանացել քննադատությունների, քանի որ չունի թագավորական ծագում, այլ հասարակ ընտանիքից էր։ Չնայծ քննադատություններին հասարակ ընտանիքի աղջկա և արքայազնի ամուսնությունը փոքր ինչ հույսի նշան  էր, քանի որ տեսնում էին դրանում մոդեռնացման նշան։

Ուիլյամի ու Քեյթի հարսանեկան արարողությունը ոչ միայն սերնդափոխության խորհրդանիշ էր, այլ նաև ժամանակակից թագավորական դարաշրջանի սկիզբ։

Usatoday պարբերականի փոխանցմամբ՝ զույգն իրենց ամուսնույան 14-րդ ամյակը նշելու է Շոտլանդիայում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս