Լատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։
«Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։
Ուկրաինայի կարիքների համար անօդաչու թռչող սարքերի մշակման և ձեռքբերման կոալիցիան ստեղծվել է 2024 թվականին Միացյալ Թագավորության և Լատվիայի կողմից։ Դրան միացան մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Ավստրալիան, Գերմանիան, Դանիան, Կանադան, Լիտվան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Ուկրաինան, Շվեդիան և Էստոնիան։





























