Սուրեն Խաչատրյանը` լրագրողին` «Անցի, անցի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` ապրիլի 13-ին, որոշվելու է` ով է լինելու Հայաստանի 13-րդ վարչապետը:

Այդ առթիվ այսօր ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ  հրավիրվել է ՀՀԿ-ի գործադիր ու խորհրդի նիստերը: Այս պահին դեռ գործադիրի նիստն է տեղի ունենում, որին  հաջորդելու է խորհրի նիստը:

Խորհրդի մոտ 150 հոգանոց անդամներն աստիճանաբար ժամանում են: Նրանց թվում էին նաև նախկին մարզպետներ Բարսեղյան Էդիկն ու Սուրեն Խաչատրյանը, որոնք գրասենյակ մտան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ:

Լրագրողներից մեկը փորձեց Սուրեն Խաչատրյանին հարց ուղղել, սակայն իր ազգանունը լսելուն պես, Խաչատրյանն ասաց. «Անցի, անցի»:

 




Լրահոս