
ՀՀԿ-ի գրասենյակում մոտ մեկ ժամ առաջ մեկնարկած նիստը շարունակվում է:
ՀՀԿ խորհրդի անդամ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը բավական բարձր տրամադրությամբ մտավ գրասենյակ, իսկ լրագրողների հարցին` կշարունակի ղեկավարել արդարադատության ոլորտը, թե ոչ, Թովմասյանն ուրախ-զվարթ պատասխանեց. «Կամ կգնամ կամ կմնամ»:
Ի տարբերություն Թովմասյանի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կարծես թե մտահոգ մտավ գրասենյակ և անպատասխան թողեց լրագրողների հարցերը: