ArmLur.am-ը տեղեկացավ , որ վաղը՝ ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նիստ է գումարվելու։
Տեղեկացանք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդում կներկայացնի Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Այնուհետև, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ կներկայացնի ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որի հարակից զեկուցողը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է։
Ի դեպ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էլ կներկայացնի 2024 թվականի գործունեության մասին տարեկան զեկուցում։
Սոնա Գրիգորյան























































































