ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը` նույն ինքը գեներալ Մանվելը, ՀՀԿ գրասենյակ մուտք գործելուց առաջ` ի պատասխան լրագրողների հարցին` ով է լինելու Հայաստանի 13-րդ վարչապետը` ասաց. «Ես խաբար չեմ, հենց իմանամ կասեմ ձեզ»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ-ն կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հրավիրել է կուսակցության գործադիր ու խորհրդի նիստ: