Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արամ Մանուկյան կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում թուրք գրող, պատմաբան Թաներ Աքչամի հետ:
Քննարկմանը գրողը հանդես եկավ ելույթով, որի ժամանակ ներկայացրեց Թուրքիային դատապարտող իր գրքերը և նրանց ամփոփ բովանդակությունը:
«Եթե պապիկիդ պապիկն այլազգի է ու այլադավան, ապա նա տեղ չունի Թուրքիայում: Օրինակ՝ դու հայ ես, քրիստոնյա ես ու դու չգիտես այդ մասին, բայց պետությունը տեղյակ է և որևէ արտոնություն չի տալիս քեզ առաջ գնալու, հեռանկարներ ունենալու կամ կարիերա ստեղծելու համար:
Թուրքիայում 1915 թվականից հետո այնպիսի մեխանիզմ է իրականացվել, ինչպես իրականացվեց Հարավային Աֆրիկայում: Քրիստոնյաները որևէ կերպ չեն կարողացել բարձրանալ այն բուրգը, որ բարձրանում էին մուսուլմանները: Իմ գրքում դուք կտեսնեք այդ խտրականությունը և դրանք դատապարտող բոլոր իմ դիրքորոշումները»,- ելույթի ժամանակ ասաց Թաներ Աքչամը:
Նշենք, որ, բավականին լավ տիրապետելով անգլերենին, գրողը ելույթ ուենեցավ իր մայրենի լեզվով՝ թուրքերենով:
Հիշեցնենք, որ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Երևան է այցելել թուրք գրող, պատմաբան Թաներ Աքչամը: Նա ընթերցողին ներկայացավ նոր՝ ‹‹Ցեղասպանական պետության ակունքենրը›› Թուրքիային դատապարտող գրքով, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 23-ին, Երևանում:
Նանիկ Աղասյան



























