Ումից և ինչի համար է դատավոր Գաբրիելյանը կաշառք ուզել. մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերացիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռունցիոն կոմիտեն ինչ օպերատիվ տվյալներ է ունեցել և ինչ օպերացիա է իրականացրել։ Մանրամասներ դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեպքից։

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ըստ նախանական, վարկածի դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր վարույթում քննվող քրեական գործերից մեկով, մեղադրյալից կաշառք է ուզել եւ դեռ ավելին Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է օպերատվիվ տվյալները, որ նա անգամ կաշառքը ստացել է։

Իսկ ինչի դիմաց է ըստ օպերատիվ տվյալների դատավորը կաշառք ուզել ու ստացել։

ArmLur.am-ին հասած լուրերի, ըստ նախնական վարկածի, դատավորը կաշառքը ուզել է իր վարույթով մեղադրյալի գործի քննությունը ձգձգելու եւ հետագայում վաղեմության ժամկետները անցնելու հիմքով մեղադրյալին պատասխանատվությունից ազատելու համար։

Քնար Մանուկյան




Լրահոս