Հաշվի առնելով հանրային բարձր հետաքրքրությունը և լրատվամիջոցներից ստացվող բազմաթիվ հարցումները՝ կապված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ, տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը մամուլի ասուլիս կհրավիրի:
Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Սահմանադրական դատարանի որոշման թե՛ դրական կողմերը, թե՛ բացթողումները: Բացի այդ, կլուսաբանվեն այն կարևոր հարցերը, որոնց Սահմանադրական դատարանը կա՛մ պատասխան չի տվել, կա՛մ տվել է թերի պատասխաններ:

























































































