Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել տարածքային զիջումներ անել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է The New York Times- ին տված հարցազրույցում։
«Նա ընդունեց, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջումների գնալ տարածքային հարցում», – գրում է հրատարակությունը։
Միաժամանակ Ստուբը հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչում այդ տարածքները ռուսական։ Նա նշել է, որ ավելի վաղ ամերիկացի բանակցողները ուրվագծել էին խաղաղության ծրագրի նախագիծ, որի համաձայն ԱՄՆ-ն կճանաչեր Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։ Ապա Ուկրաինան և եվրոպացիները հանդես եկան հակաառաջարկով, որը մերժվեց Մոսկվայի կողմից։
«Ես առաջարկում եմ վերակառուցել այս երկու առաջարկները այնպես, որ ստեղծվի համաձայնության հասնելու հնարավորություն հենց հիմա», -ասել է Ստուբը։

























































































