Հերթական դատապարտյալն է կյանքից զրկվել․ ինչ է կատարվել բանտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տղեկությունների համաձայն՝ Արմավիրի ՔԿՀ-ում դատպարտյալներից մեկին տեղափոխել են պատժախուց, որտեղ էլ ինչ-որ իր է կուլ տվել։
Արդյունքում դատապարտյալները բանտում սկսել են օգնություն կանչել և վերջիններիս օգնության կանչերին արձագանքել է ՔԿՀ-ի ղեկավար կազմը և դատապարտյալին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։
Հիվանդանոցում նա մահացել է։

ArmLur.am-ը դիմեց ՔԿՀ լրատվական ծառայություն, որտեղից ի պատասխան հաստատեցին․

«Ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, և վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Ապրիլի 28-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Մ. -ի կենսաբանական մահը:»

Ավելին, ՔԿԾ լրատվականից հայտնեցին, որ դատապարտյալը գտնվել է ոչ թե պատժախցում, այլ խցում և եղել է միայնակ:  Դատապարտյալի առողջական վիճակի վատթարացումը հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, որից հետո կանչվել է շտապ օգնություն և դատապարտյալին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Հարկ է նշել, որ այս տարի սա արդեն 11-րդ դատապարտյալի մահվան դեպքն է գրանցվում։

Քնար Մանուկյան 




Լրահոս