ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց․
«Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել եւ նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարկ են կիրառել, իրականությանը չի համապատասխանում։ Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»,- փոխանցեց նա։
Քնար Մանուկյան






























