Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դատավորին, ընկերոջը, օգնականին ցանկանում են կալանավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախաքննական մարմինը ի դեմս հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդություն է ներկայացմնելու ԲԴԾ-ի որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա կալանավորել դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Ավելին ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն դատավորից բացի նախաքննական մարմինը միջնորդել է կալանավորել եւս երկու անձի ,որոնցից մեկը դատավորի օգնականն է ու նրան ընկերը որը ըստ նախնական վարկածի եղելէ կաշառքի օժանդակողը: Այսօր հայտնի դարձավ , որ Հակակոռուպցիոն կոմիտեր ածատակիցները մտել են Շենգավիթի դատարան եւ քննչական գործողություններ են իրականացրել :, որը կապվածէ եղել դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ըստ նախանական, վարկածի դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր վարույթում քննվող քրեական գործերից մեկով, մեղադրյալից կաշառք է ուզել եւ դեռ ավելին Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է օպերատվիվ տվյալները, որ նա անգամ կաշառքը ստացել է։ Իսկ ինչի դիմաց է ըստ օպերատիվ տվյալների դատավորը կաշառք ուզել ու ստացել։

ArmLur.am-ին հասած լուրերի, ըստ նախնական վարկածի, դատավորը կաշառքը ուզել է իր վարույթով մեղադրյալի գործի քննությունը ձգձգելու եւ հետագայում վաղեմության ժամկետները անցնելու հիմքով մեղադրյալին պատասխանատվությունից ազատելու համար։

Քնար Մանուկյան




Լրահոս