
Տիգրան Սարգսյանը դիվանագիտական աշխատանքի է անցնելու, իսկ թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնելու Սարգսյանը, դեռ հայտնի չէ: Քիչ առաջ այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ` ՀՀԿ նիստի ավարտից հետո:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի նոր թեկնածուի քննարկմանը` Շարմազանովն ասաց, որ նման հարց չի քննարկվել:
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին տրվել է մեծ հնարավորություն` իրականացնելու ազատ կադրային քաղաքականություն: