Armenian text to speach

Մանկապարտեզը շահագործման հանձնված չէ, շինաշխատանքների գումարը փոխանցված չէ․ «Հանրապետություն» խմբակցության հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«Նոր Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզը շահագործման հանձնված չէ, շինաշխատանքների գումարը փոխանցված չէ, աշխատանքների ընդունման ակտ ստորագրված չէ: Եվ քանի որ մանկապարտեզը որպես այդպիսին չի աշխատում, որևէ պարագայում որևէ մեկի գլխին քար ընկնել չէր կարող:
Հորդորում ենք դադարեցնել՝ «Հանրապետություն» կուսակցության և Հանրապետության անդամ վարչական շրջանների ղեկավարների դեմ անիմաստ ու անհեթեթ շահարկումները և հիշեցնում ենք, որ ցանկացած շահարկում համարժեք պատասխան է ստանալու:
Ուստի քաղաքական և, ոչ միայն, սուտասաններին հորդորում ենք, որքան էլ հիբրիդային ու տեղեկատվական պատերազմի շրջանակներում պատվերներ եք ստանում հանրահայտ հասցեից, հանուն Երևանի ու երևանցու պետք է աշխատել, ոչ թե քաղաքական պարտությունները փորձել փոխհատուցել խուլիգանությամբ:
Հ.Գ. Նաև Իրավապահ մարմիններին հորդորում ենք զբաղվել պետությանը և պետական ու համայնքային գույքի վնասողներով…»,- ասված է խմբակցության հայտարարությունում։



Լրահոս