Armenian text to speach

Իրանում հրավառ նյութեր և վառոդ արտադրող ընկերությունում պայթյուն է տեղի ունեցել․ 2 անձ կյանքից զրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Սպահանի նահանգում գտնվող «Ավանար Պարսիան» ընկերությունում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Iran International հեռուստաալիքը։

Տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը գործում է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի հսկողության ներքո և  գործունեություն է ծավալում հրավառության և վառոդի արտադրության ոլորտում։

Սա Սպահանի նմանատիպ ընկերություններում պայթյունների առաջին դեպքը չէ։

Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։




Լրահոս