Armenian text to speach

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գները և փոխարժեքները ապրիլի 29-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 29-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 389.45 դրամ:
Եվրոյի փոխարժեքն աճել է 1.20 դրամով և կազմել 443.12 դրամ:
Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 4.78 դրամ:
Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.78 դրամով և կազմել 521.16 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 237.00 դրամով և կազմել 41273.00 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.08 դրամով և կազմել 413.32 դրամ:

 




Լրահոս