Armenian text to speach

Ղարաբաղի հայերի դեպքերը շատ են նման Հայոց Ցեղասպանությունից փրկված հայերին, Թուրքիայում էլ նույն իրավիճակն էր. Թաներ Աքչամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արամ Մանուկյան կենտրոնում թուրք գրող, պատմաբան Թաներ Աքչամի հետ տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ, Ժողովուրդ օրաթերթը հարց է հղել գրողին.

-Պարո՛ն Աքչամ, մենք ողջունում ենք, որ դուք դատապարտում եմ Թուրքիային՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության համար: Ինչ վերաբերում է Ձեր այն մտքին, որ հայերը պետք է մոռանան Ցեղասպանության մասին, ինչպես մոռացան գերմանացիները, նշեմ, որ մենք չենք մոռացել, չենք մոռանալու և հիշելու ու պահանջատեր ենք կանգնելու:
Ցեղասպանության վերաբերյալ Ձեր դիրքորոշումը պարզ է, բայց մեզ հետաքրքիր է նաև, թե ինչպիսին է Ձեր դիրքորոշումը Թուրքիայի փոքր եղբոր՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմական հայրենիքի մի մասի՝ Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների վերաբերյալ: Մեկ դար անց, Թուրքիայի փոքր եղբոր՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողություններ տեղի ունեցան հայկական Արցախում, որտեղ անմասը չմնաց նաև թուրքական զորքը: Դուք դատապարտո՞ւմ եք Թուրքիային և Ադրբեջանին՝ Արցախում ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար: Ձեզ համար դատապարտելի՞ է Արցախի շուրջ տեղի ունեցածը:

-Արցախի պատերազմի վերաբերյալ բազմաթիվ բողոքի ստորագրահավաքներ են իրականացվել, որին նաև ես եմ մասնակցել:

Անկախ այն հանգամանքից, թե ինչպես է այս իրադարձությունը բնորոշվում, այնուամենայնիվ, խոսքը մարդկության դեմ գործած ոճիրի մասին է: Ես հուսով եմ, որ Ղարաբաղի հայերը կկարողանան վերատիրանան իրենց իրավունքներին: Իհարկե, մեծ հույսեր չեմ փայփայում այդ հարցի շուրջ, քանի որ այս դեպքերը շատ են հիշեցնում Հայոց Ցեղասպանությունից փրկված հայերին, որոնք ևս ձգտում էին վերատիրանալ իրենց իրավունքներին:

Հիշեցնեմ, որ այսօր բազմաթիվ պաղեստինցիներ ևս ձգտում են գնալ իրենց երկիր: Ամենակարևորը մնում է մարդու վերադառնալու իրավունքը, ինչի համար պետք է պայքարել:

Ես վստահ եմ, որ Թուրքիան Ադրբեջանին օգնել է նաև գաղափարական հարցով, քանի որ շատ նման իրավիճակ է եղել նաև Թուրքիայում՝ Հայոց Ցեղասպանությունից հետո:

Նանիկ Աղասյան




Լրահոս