Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը՝ նյութերին ծանոթանալու նպատակով հետաձգվեց մինչև վաղը 09:30։ Այս մասին հայտնել են դատավորի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ փաստաբանների փոխանցմամբ, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցի քննությունը ԲԴԽ-ում պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 21:00-ին։
Ավելի վաղ ArmLur.am-գրել էր, որ Նախաքննական մարմինը ի դեմս հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդություն է ներկայացմնելու ԲԴԾ-ի որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա կալանավորել դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Ավելին ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն դատավորից բացի նախաքննական մարմինը միջնորդել է կալանավորել եւս երկու անձի ,որոնցից մեկը դատավորի օգնականն է ու նրան ընկերը որը ըստ նախնական վարկածի եղելէ կաշառքի օժանդակողը: Այսօր հայտնի դարձավ , որ Հակակոռուպցիոն կոմիտեր ածատակիցները մտել են Շենգավիթի դատարան եւ քննչական գործողություններ են իրականացրել :, որը կապվածէ եղել դատավոր Արտուշ Գաբրիելյանի հետ:
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ըստ նախանական, վարկածի դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր վարույթում քննվող քրեական գործերից մեկով, մեղադրյալից կաշառք է ուզել եւ դեռ ավելին Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է օպերատվիվ տվյալները, որ նա անգամ կաշառքը ստացել է։ Իսկ ինչի դիմաց է ըստ օպերատիվ տվյալների դատավորը կաշառք ուզել ու ստացել։
ArmLur.am-ին հասած լուրերի, ըստ նախնական վարկածի, դատավորը կաշառքը ուզել է իր վարույթով մեղադրյալի գործի քննությունը ձգձգելու եւ հետագայում վաղեմության ժամկետները անցնելու հիմքով մեղադրյալին պատասխանատվությունից ազատելու համար։
Ավելի ուշ Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»:





























