Armenian text to speach

Երևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակից 32-ամյա տղամարդն ընկել է 6-րդ հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 28-ին, Երևանում կառուցվող շենքերից մեկում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկում շինարարության վայրում աշխատակիցը վասնավծքներ է ստացել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը՝ նշված հասցեից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը պոլիտրավմա ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Սարգիս Ս.-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 21:10-ի սահմաններում նշված հասցեում «Պրոֆ Մոնոլիտ» ՍՊԸ-ի կողմից նորակառույց շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելիս Սագիս Ս.-ն, չպահպանելով անվտանգության ապահովման կանոնները՝ բետոնամղիչ ավտոմեքենայի խողովակը կոտրվելու հետևանքով նշված հարկից վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս