Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի համար սպասելի էր, որ 13-րդ վարչապետ դառնալու էր Հովիկ Աբրահամյանը, քանի որ նա ունի աշխատանքային փորձ հատկապես ԱԺ նախագահի պաշտոնում:
«Կարծում եմ` կուսացությունը ճիշտ ընտրություն կատարեց»,- ասաց Հարությունյանը:
Արդյոք Հովիկ Աբրահամյանը ավելի լավ կաշխատի, քան նախորդ վարչապետը:
«Կյանքը ցույց կտա»,- ասաց Հարությունյանը:
Հնարավոր է Դավիթ Հարությունյանը լինի արդարադատության նախարար, և հնարավոր է արդյոք կադրային ջարդ լինի:
«Կառավարության ձևավորման համար դեռ ժամանակ ունենք, չէի կամենա առաջ ընկնել: Ինչ վերաբերում է նախարարներին, ապա վարչապետը ձևավորում է իր թիմը: Քանի որ խոսքը նույն կուսակցության մասին է, յուրաքանչյուրի աշխատանքը վերագնահատվելու է»,- եզրափակեց Հարությունյանը