Թբիլիսիի մետրոյի «Վոկզալնայա Պլոշադ» կայարանի մոտակայքում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայրում մոբիլիզացվել է մոտ մեկ տասնյակ հրշեջ ջոկատ, հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»։
Ականատեսների վկայությամբ, հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Վաճառողները ակտիվորեն մաքրում են շուկայի այն տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել։
Թե ինչն է հրդեհի պատճառը, դեռևս անհայտ է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ամբեբին հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է հագուստի, մրգերի և բանջարեղենի պահեստների տարածքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։
Հրդեհի պատճառը պարզվում է։ Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանը գտնվում է բռնկման օջախի կողքին։
Հիշեցնենք, որ 2017 թվականին Վոկզալնայա հրապարակում այրվեց «Դեցկի Միր» հայտնի առևտրի կենտրոնի շենքը։ Այդ ժամանակ հրդեհի տարածքը կազմում էր ավելի քան 13 հազար քառակուսի մետր։ Շենքում տեղակայված էին խանութներ և «Ոսկու աշխարհ» ոսկու բորսան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան





























