Armenian text to speach

Կառավարությունը կվավերացնի 236 մլն եվրո վարկի տրամադրման համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր կայանալիք ՀՀ կառավարության նիստում ArmLur.am-ը տեղեկացավ, որ կվավերացվի 2025 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի» վարկային  համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 236,000,000 եվրոյի չափով վարկ:

Ծրագրի նպատակն է բարելավել տարածաշրջանային և միջազգային շարժունակությունը և բարձրացնել Վարկառուի տարածքում գտնվող Սիսիանի և Քաջարանի միջև ընկած հատվածի հասանելիությունը:

Էմմա Միքայելյան




Լրահոս