Armenian text to speach

1988-1992 թվականներին բռնագաղթված ՀՀ քաղաքացիները կստանան սեփականության վկայականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին կառավարության որոշման նախագծի շրջանակներում «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման 3-րդ հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի կատարումից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրակացարանային կացարաններում (բնակելի տարածքներում) բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած ընտանիքների սոցիալ-տնտեսական և իրավական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունից նրանց կտրվի անշարժ գույքի սեփականության վկայական։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա­ռուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախա­գահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն՝ նվի­րատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) և Հայաստանի Հանրապե­տության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում՝ հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատա­կագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվի­րատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտա­րական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Հայաստանի Հանրապետության քաղաք Երևան, Մոլդովական փողոց, 29/1 շենք, Հայաստանի Հանրապետության քաղաք Երևան, Շիրակի փողոց 2/32 շենք հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները  դիմում են ներկայացրել Կոմիտե, որով խնդրել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրել իրենց ընտանիքներին:

Էմմա Միքայելյան




Լրահոս