Ինձ իմ պաշտոնը ամբողջովին բավարարում է. Սամվել Նիկոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչ սպասել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից:  Նիկոյանը նախ ասաց, որ ինքը շնորհավորել է նորանշանակ վարչապետին և ցանկացել  հաջողություններ, որպեսզի այն խնդիրները, որ կա մեր ժողովրդի մեջ լուծի պրն Աբրահամյանը:

Արդյոք Նիկոյանը ցանկություն ունի  նորից դառնալու ԱԺ նախագահը: «Իմ պաշտոնը ինձ լիովին բավարարում է»,- ասաց նա:

Արդյոք նոր կառավարությունը կձևավորվի կոալիցիոն սկզունքով: Նիկոյանը տեսականորեն ոչինչ չբացառեց: Իսկ հնարավոր է Նիկոյանը  կառավարության կազմում տեղ ունենա: Ի պատասխան ՀՀԿ անդամն ասաց, որ այս պահին որևէ մեկից առաջարկ չի եղել:

 

 




Լրահոս