Հայաստանի Հանրապետության կառավարությանը կհաստատի 2 ամսով երկարաձգելու է ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերը։
ՀՀ կառավարությունը 2024 թվականի նոյեմբերի 21-ին ընդունել է N 1833-Լ որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ին ընդունվել է N 417-Լ որոշումը, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում 2025 թվականի ապրիլի 1-ից շահառուներ են դիտարկվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 63 և ավելի տարեկան կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք և մինչև 18 տարեկան երեխաները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկմանն վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը:
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում: Նախատեսվում է վճարումներն իրականացնել ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի 1225 ծրագրի «12018 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցության տրամադրում և բնակարանային ապահովության խնդրի լուծում» միջոցառման համար հատկացված միջոցներից:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.2-րդ կետից, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը շարունակում են լինել ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
Էմմա Միքայելյան





























