
Այսօր ՀՀԿ ԳՄ-ի ու խորհրդի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Հայաստանի 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է, ում տրվելու է ազատություն` իրականացնելու կադրային քաղաքականություն:
Armlur.am-ը պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչ է, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այդ ազատությունը տրված չէ՞ր:
«Ես չեմ կարծում, որ նախկին վարչապետին այդ ազատությունը տրված չէր»,- ասաց Հարությունյանը, ապա հավելեց, որ ազատության մասին խոսելը ևս մեկ անգամ հավաստում է վարչապետի ազատ լինելը, որը միաժամանակ ենթադրում է նաև պատասխանատվություն: