ՀՀ Կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության 10-ամյակին նվիրված համաժողով: ՀՀ պետական օրհներգը հնչելուց հետո` ՀԺԱՄ անդամ Արթուր Լևոնյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ՀՀ անկախությունից հետո հասարակական-քաղաքական արմատական փոփոխությունները առաջացրել են բազմաթիվ հանրային և քաղաքական խնդիրներ: Նա ընդգծեց, որ հասարկությունը ներկայում հիսաթափված է իշխանություններից, ինչը կարող է շատ արագ հանգեցնել անդառնալի կորստի: . “”Հետևաբար, թե’ հասարակությանը, թե’ իշխանությանը մտածելակերպերի հայեցակարգային, արմատական փոփխություններ են անհրաժեշտ””,- ընդգծեց նա: Լրագրողների հետ զրույցում էլ ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը նշեց, որ անցած տարվա ընթացքում լուրջ քաղաքական փորձառություն է կուտակվել: Ըստ նրա` ձեռքբերման ապացույցը քսանամյա անկախության ընթացքում տասնամյա կուսակցություն ունենալն է: Նշենք, որ համաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին: “”2012-ին սպասպելիք խորհրդարանական ընտրություններին մենք մասնակցելու ենք, սակայն ինչ ձևաչափով են, դեռ քննարկվում է””,- ասաց վարչության նախագահը` կոչ անելով բոլոր արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին միավորվել խոշոր մոդելների շուրջ: Ինչ վերաբերում է համագործակցությանն այլ քաղաքական ուժերի հետ, ապա ինչպես նշեց բանախոսը, դա հնարավոր է խորհրդարանական որոշ ուժերի, ինչպես նաև ԱԺՄ-ի հետ: Հավելենք նաև, որ ՀԺԱՄ կուսակցության 10-ամյակին նվիրված համաժողովին մասնակցում էին “”Ժառանգություն”” կուսակցության անդամներ Ռուբեն Հակոբյանը և Արմեն Մարտիրոսյանը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը և այլոք:
ՀԺԱՄ-ը 10 տարեկան է. համաժողով` Կառավարության նիստերի դահլիճում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ