Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը կալավորել է Արտուշ Գաբրիելյանի ընկերոջը, որը կաշառքի օժանդակողն է և ևս մեկ անձի, որը եղել է կաշառք տվողը։
ArmLur.am-ը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից հայտնեցին․
«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»։
Իսկ այս պահին ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում է, գնացել է որոշելու՝ թույլ կտա՞ Դատախազությանը քրեական հետապնդում սկսել դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմաբ, թե ոչ։ Որոշումը պետք է հրապարակվի 14։30-ին։ Նշենք, որ Գլխավոր դատախազը այս պահին ԲԴԽ-ում է։
Քնար Մանուկյան






























