Նոր Ժամանակներ կուսակցությունը միայնակ է մասնակցելու ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ժամանակներ կուսակցության 6-րդ համագումարի որոշումը` Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակի մասին Նոր Ժամանակներ կուսակցությունը վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող դեգրադացիան, հատկապես.ա/ համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորապատկերում, Հայաստանում ահագնացող չափերի հասնող աղքատացումը և դրա հետևանքով երկրից արտագաղթողների թվի շարունակական աճը;բ/ հասարակության բացարձակ մեծամասնության բացահայտ թալանի հաշվին էլ ավելի մեծ հարստություն կուտակող վարչակազմի և օլիգոպոլիայի ցինիզմի հասնող առհամարանքը սոցիալական անարդարության զոհ դարձած հասարակության մեծամասնության ամենատարրական կարիքների նկատմամբ;գ/ գործազրկության աճի պայմաններում տեղի ունեցող աննախադեպ գնաճը;դ/ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իշխանության ներկայացուցիչների անօրինական վարքագծի անպատժելիության իրողությունը;ե/ բանակում զինծառայողների դաժանաբարո սպանությունների անվերջանալի դեպքերը; զ/ պետական մեքենայի ծառայեցումը քաղաքական դաշտի փոշիացման և դիմազրկման հակաժողովրդական գործողություններին;է/ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդավարական ինստիտուտների հիմնովին ոչնչացումը;երկիրը հասցրել են պետակա­նության կորստի վտանգի առաջ, ինչից խուսափելու և ազգային անվտանգության ռազմավարական շահե­րին տեր կանգնելու համարՆոր ժամանակներ կուսակցության 6-րդ համագումարը որոշում է1. սեփական ընտրացուցակով մասնակցել 2012 թվականին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև սեփական թեկնածուով մասնակցել ՀՀ Նախագահի արտահերթ կամ հերթական ընտրություններին: 2. այդ ընտրությունները օգտագործելով որպես քաղաքական պահ և համագործակցելով այլ քաղաքական ու հասարակական ուժերի և ակտիվ քաղաքացիների հետ, հայկական քաղաքական թատերաբեմից անվերապահորեն հեռացնել բացառապես խմբային շահերով առաջնորդվող գործող վարչակազմին և նրա սպասարկուներին:




Լրահոս