Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Մոսկվա քաղաքում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված պատարագին:
Այնուհետեւ երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են Արցախի հետ շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը կարևորել է եկեղեցու դերը Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ազգային ինքնության պահպանման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք: