Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ին՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ, կկազմակերպի ավանդական երթ։ Այն այս տարի կրելու է «Արժանապատիվ աշխատանք» խորագիրը։
Երթը քաղաքական նպատակ չի հետապնդում և հնարավորթյուն է ևս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերն ու խնդիրները:
Երթը մեկնարկելու է մայիսի 1-ին, ժամը 12:00-ին Աբովյան պուրակից: Երթից անմիջապես հետո՝ ժամը 15:00-ին, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գրասենյակում տեղի կունենա «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության շնորհանդես:
Նանիկ Աղասյան


















































































