Կարելի է ասել հիմնական հետազոտությունները ավարտված են, ունենք որոշակի մարմնական վնասվածքներ, հետագա դինամիկ հսկողության և վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը՝ անդրադառնալով Արթուր Չախոյանի առողջական վիճակին և վնասվածքներին:
«Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա և փոքր սալջարդեր և ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Դինամիկ հսկողության կլինի, որ հետագայում մենք կարողանանք ավելի օբյեկտիվ գնահատել և տալ իր վնասվածքի ծանրության աստիճանը՝ վիճակի և հետագա բուժման անհրաժեշտության մասին»,- նշեց նա:
























































































