Armenian text to speach

Ե՞րբ է այս տարի Met Gala-ն և ո՞րն է լինելու թեմատիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եկող ամսվա առաջին երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին տեղի կունենա ամենասպասված իրադարձությունը՝ Մեթ Գալան, որը անվանում են նաև «նորաձևության Օսկար» մրցանակաբաշխություն։ Այս մեծ երեկույթն անցկացվում է վերջին 60 տարիներին։

Իզուր չէ, որ այն համեմատվել է «Օսկար» մրցանակաբաշխության հետ, քանի որ բուն միջոցառմանը նախորդում է նորաձևության խոշոր ցուցահանդեսը։

Սովորաբար ամեն տարի Մեթ Գալայից հետո խոսակցությունները չեն հանդարտվում մինչև մյուս Մեթ Գալան և սա փաստում է այն մասին, որ մթնոլորտը թեժ, գունագեղ ու գեղեցիկ միջավայրում է անցնում։

Իսկ ի՞նչ է սպասվում 2025 թվականի Մեթ Գալային, եկեք հասկանանք։

Սա պարզապես մեծ երեկույթ չէ, այլ թանգարանային հագուստի ինստիտուտում ցուցահանդեսի հանդիսավոր բացում, արարողակարգ։ Ամեն տարի ինստիտուտը կազմակերպում է նորաձևության խոշոր ցուցահանդես, որը կարող է լինել որևէ կոնկրետ թեմայի ուսումնասիրություն, ինչպես 2018 թվականի «Երկնային մարմիններ. նորաձևություն և կաթոլիկ երևակայություն» ցուցահանդեսը, կամ մեկ դիզայների աշխատանք, ինչպես օրինակ՝ 2011 թվականի «Ալեքսանդր Մաքքուին. վայրենի գեղեցկություն» ցուցահանդեսը։

Մինչ օրս հիացմունքով հիշվում է Շերի և Բոբ Մակիի մուտքը միջոցառում։ Հատկապես տպավորիչ է եղել Շերը՝ իր ամբողջ հմայքով։

Քանի որ ցուցադրությունն ու պարահանդեսը թեմատիկա ունեն, բնականաբար միջոցառմանը ժամանող հյուրերը փորձում են առանձնանալ իրենց յուրահատուկ հագուստներով։

Եվ չնայած սկզբում պարահանդեսը պարզապես սոցիալական բարեգործական միջոցառում էր, որին մասնակցում էին սմոկինգներով և երեկոյան զգեստներով, ժամանակի ընթացքում այն ​​դարձել է անհավանական նորաձևության հայտարարությունների հարթակ, հատկապես այն պարագայում, որ թվային տեխնոլոգիաների այս դարաշրջանում ամեն բան վիրուսային կերպով մեծ տարածում է ստանում։

Չնայած, որ միջոցառումը կոչվում է պարահանդես, այնուամենայնիվ դրա ընթացքում պարեր չկան։ Իրականում, կարմիր գորգի վրա կեցվածք ընդունելուց բացի (ի վերջո, սա, թերևս, Met Gala-ի ամենակարևոր մասն է), հյուրերը կվայելեն կոկտեյլներ և հյուրերի հանդերձանքները։

Այս տարի միջոցառմանը հրավիրված են 600 և ավելի հայտնի հյուրեր, ինչպես արվում է և ամեն տարի ավանդաբար։ Հետաքրքրականն այն է, որ հյուրերի ցուցակները մինչև վերջին պահն էլ պահվում են գաղտնի, սակայն տարածվում են շատ կարծիքներ ու տարբերակներ, թե ովքեր կարող են հայտնվել կարմիր գորգի վրա, ինչ հավանական հագուստով, դիմահարդարմամբ, վարսահարդարմամբ։

Ցուցակը հասանելի է միայն ամերիկյան Vogue հանրահայտ ամսագրի գլխավոր խմբագիր և պարահանդեսի համանախագահ Աննա Վինտուրին։ Ի դեպ, Վինտուրն այն անձնավորությունն է, ով կարող է վետո դնել ցանկացած անձի ներկայացման վրա։ Հենց նա էր, ով երկար ժամանակ ուշադրություն չէր դարձնում Քիմ Քարդաշյանին, չնայած այն հանգամանքին, որ ռեալիթի շոուի աստղը սոցիալական ցանցերում ամենատարածված հայտնիներից մեկն էր։ Քիմը եկել էր միայն որպես Քանյե Ուեսթի կողակից և վերջին մի քանի տարիների ընթացքում միայն անձնական հրավերներ էր ստանում։

Եթե դուք ցանկանում եք մասնակցել Մեթ Գալային, ապա դա հնարավոր է, եթե ձեռք բերեք երեկույթի համար նախատեսված տոմսերը։

Հետաքրքիր է, որ օրվա տարբեր ժամերին տոմսերի գները տարբեր են լինում։ Օրինակ լուսաբացին միջոցառման տոմսերն արժեն 50 դոլար, սակայն այդ արժողությամբ տոմսերն արագորեն սպառվում են։ Իսկ հիմա ուշադրություն․ եթե միջոցառման համար նախատեսված 50 դոլարանոց տոմսերը չի հաջողվել գնել, ապա կարող եք դրանք ձեռք բերել 35․000 ԱՄՆ դոլարով, իսկ եթե ցանկանում եք տասը հոգու համար սեղան ամրագրել, ապա այդ հաճույքը կարժենա 200-300 հազար դոլար։ Իհարկե հրավիրված հայտնիները ոչինչ չեն վճարելու։

Այս տարի ներկայացվող ցուցահանդեսը կոչվում է «Գերնուրբ. Սև ոճի կարում» (Superfine: Tailoring Black Style) և նվիրված է սևամորթ դենդիների ոճին՝ անցյալի արվեստից մինչև կինոյի և փոփ մշակույթի ժամանակակից պատկերներ։

Պարահանդեսի համանախագահներն են Աննա Վինտուրի գլխավորությամբ Քոլման Դոմինգոն, Լյուիս Հեմիլթոնը, A$AP Rocky-ն, Ֆարել Ուիլյամսը, այսինքն՝ իսկական սևամորթ դենդիները, իսկ պատվավոր աթոռին կլինի ևս մեկը՝ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը։

Հարկ է նշել, որ միջոցառման ընթացքում արգելված են հեռախոսները և միջոցառման ընթացքին հնարավոր կլինի հետևել միայն պաշտոնական հեռարձակմամբ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս