Քիչ առաջ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։
ArmLur.am-ին հայտնի դարրձավ, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ինքնակամ ներկայացել է Նախաքննական մարմին եւ հարցաքննվել։
Հիշեցնենք, որ այսօր ակտիվիստ Արթուր Չախոյանը Մասիվի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել։ Մասիվի թաղապետը բռունցքներով հարձակվել է Չախոյանի վրա։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը, անդրադառնալով Արթուր Չախոյանի առողջական վիճակին և վնասվածքներին, նշել է․
«Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա և փոքր սալջարդեր և ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Դինամիկ հսկողության կլինի, որ հետագայում մենք կարողանանք ավելի օբյեկտիվ գնահատել և տալ իր վնասվածքի ծանրության աստիճանը՝ վիճակի և հետագա բուժման անհրաժեշտության մասին»:
Քնար Մանուկյան






























