Շոկոլադը կթանկանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ամանորի տոներից մի քանի շաբաթ առաջ սկսում են խոսել այս կամ այն ապրանքատեսակի հնարավոր թանկացման մասին՝ այդ հանգամանքը պայմանավորելով արտաքին գործոններով: Hotnews.am ի փոխանցմամբ` լուրեր են պտտվում, որ սպասվում է նաև շոկոլադի թանկացում: Ինչպես ներկրողները, այնպես էլ տեղական արտադրողները դա բացատրում են այն հանգամանքով, որ դրա պատճառը միջազգային շուկաներում կակաոյի գնի սպասվող թանկացումն է: Հետևաբար կարող ենք ենթադրել, որ նմանատիպ աճ է ակնկալվում նաև քաղցրավենիքի գրեթե բոլոր տեսակների մանրածախ վաճառքի գներում: Ու թե վերջիններս ի՞նչ ընդհանուր բան կարող են ունենալ կակաոյի հետ, մնում է չպարզաբանված:




Լրահոս