Armenian text to speach

Հարց քաղաքացուց․ հնարավոր է արդյոք նվազեցնել դատարանի կողմից սահմանված գրավի չափը․ իրավաբանի պարզաբանումը՝ կալանքի և գրավի վերադարձի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրավական գործընթացներում ներգրավված քաղաքացիների մոտ հաճախ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ կապված իրենց իրավունքների, դատավարական ընթացակարգերի և խափանման միջոցների կիրառման վերաբերյալ։ ArmLur.am-ը դատական գործընթացների վերաբերյալ հարցեր է ստացել քաղաքացի Մհեր Մկոյանից։

ArmLur.am-ի հետ զրույցում այդ հարցերին պատասխանել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

1.Երբ կալանքը փոխարինվում է գրավի դիմաց տնային կալանքի, արդյոք գումարային գրավի չափը սակարկելի է, չէ՞ որ հնարավոր է, որ գրավի չափը գրավ դնողը չունենա։

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, և դրանից հետո տնային կալանքը և գրավը` որպես համակցված այլընտրանքային խափանման միջոց ընտրելու դեպքում գրավը պետք է վճարվի եռօրյա ժամկետում, և «գրավը որպես սակարկման առարկա» իրավիճակ գոյություն չունի, նման իրավիճակում անհրաժեշտ է վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն ներկայացնել` գրավի չափը փոփոխել և գումարը նվազեցնել: Դա նույնպես վարույթ իրականացնող մարմնի հայեցողությունն է, և եթե վարույթ իրականացնող մարմինը չի համաձայնում գրավի այլ գումարի չափի, ապա այդտեղ այլ վտանգ կա, որ կալանքը նորից կկիրառվի, այսինքն` վարույթ իրականացնող մարմինը կդիմի միջնորդությամբ դատարան` կալանքը նորից որպես խափանման միջոց տվյալ մեղադրյալի համար կիրառելու, այն պատճառաբանությամբ, որ այլընտրանքային խափանման միջոցներն ըստ էության չեն ապահովում անձի պատշաճ վարքագիծը նախաքննության ընթացքում:

2.Երբ ամեն ինչ կատարվում է դատավորի վճռով, ե՞րբ և ի՞նչ պայմաններում է վերադարձվում գրավը:

Ինչ վերաբերում է դատավճռից հետո խափանման միջոց գրավը վերադարձնելու հարցին, ապա դատարանը, վերդիկտ կայացնելուց հետո, լրացուցիչ դատալսումների ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադառնում է նաև խափանման միջոցի հարցին։ Եթե դատարանը գտնում է, որ խափանման միջոց գրավը վերադարձման ենթակա է, ապա դրա մասին ուղիղ նշում կատարում դատավճռում։

Անի Վարդանյան




Լրահոս